Jump to content

Ֆրից Քլայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրից Քլայն
գերմ.՝ Fritz Klein
Ծնվել էնոյեմբերի 24, 1888(1888-11-24)
ԾննդավայրCodlea, Բրաշով, Ռումինիա
Մահացել էդեկտեմբերի 13, 1945(1945-12-13) (57 տարեկան)
Մահվան վայրՀամելն, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա
Մահվան պատճառկախաղան հանելը
Քաղաքացիություն Ռումինիա և  Ավստրո-Հունգարիա
Մասնագիտությունռազմական բժիշկ, բժիշկ և համակենտրոնացման ճամբարի պահակ
Գիտական աստիճանբժշկության դոկտոր[1]
Ռազմական ծառայությունՍՍ և Romanian Armed Forces?
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն

Ֆրից Քլայն (գերմ.՝ Fritz Klein, նոյեմբերի 24, 1888(1888-11-24), Codlea, Բրաշով, Ռումինիա - դեկտեմբերի 13, 1945(1945-12-13), Համելն, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա), ռումինական բանակի բժիշկ, որը մտել է ՍՍ-ի շարքերը և դարձել համակենտրոնացման ճամբարի բժիշկ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ազգային պատկանելիության՝ Ֆրից Քլայնը այսպես կոչված ֆոլկսդոյչե է։ Կրթություն ստացել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ 1939 թվականից 1943 թվականներին որպես բժիշկ ծառայել է Ռումինիայի բանակում։

Քանի որ ֆոլկսդոյչե համարված մարդիկ չէին կարող մտնել վերմախտի շարքերը այլ երկրի քաղաքացիություն ունենալու պատճառով, Ֆրիցը, ըստ նրա անձնական գործերի, 1943 թվականի մայիսի 26-ին «նախապես» տեղափոխվում է ՍՍ-ի զորքեր։ «Նախնական ծառայողական հարաբերությունների» նպատակով Ֆրիցին՝ որպես ռազմական բժիշկ ուղարկում են Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբար։ Այստեղ նա աշխատում է կանանց ճամբարում, «գնչուների» ճամբարում և այսպես կոչված «ընտանեկան» ճամբարում՝ հրեաների համար նախատեսված, որտեղ ընտրություն էր անում վերջիններիս շարքից գազային խցիկներ, այնուհետ նաև դիակիզարան ուղարկելու համար։

1945 թվականի հունվարի վերջին, երբ սկսվեց Աուշվից մահվան ճամբարի տարհանումը, Ֆրից Քլայնը «մահվան երթի» հետ տեղափոխվում է Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբար։

1945 թվականի փետրվարի 10-ից մինչև մարտի կեսերն աշխատել է Նոյենհամմե ճամբարում։ Նա այն քչերից էր, որ փախուստի չդիմեց ճամբարից, այլ պարետ Յոզեֆ Կրամերի հետ սպասեց Բրիտանիայի բանակի գալստյանը, որպեսզի հանձնեն ճամբարը նրանց։ Ճամբարում մնացած հսկիչներին ու պարետին ստիպեցին, որ թաղեն այսուայնտեղ տարածված դիակները մեծ եղբայրական գերեզմանոցում։ Հենց այդ գործողության ժամանակ լուսանկարել են Քլայնին։

Բելզենի գործողությունների ժամանակ, որը տեղի ունեցավ 1945 թվականի սեպտեմբերի 17-ից նույն թվականի նոյեմբերի 17-ը Լյունեբուրգում, Բրիտանիայի դատարանը Ֆրից Քլայնին դատապարտեց մահվան։ 1945 թվականի դեկտեմբերի 13-ին կախաղան բարձրացվեց Համելնում՝ ձեռամբ դահիճ Ալբերտ Փիրփոինթի[2][3]։

Երբ Քլայնին հարցրին, թե ինչպես է վերաբերում բժշկական էթիկային, վերջինս պատասխանում է այսպես.

Հիպոկրատի երդումն ինձ ասում է, որ մարդու մարմնից կտրեմ-հեռացնեմ վտանգավոր ուռուցքը։ Հրեաները փտախտավոր ելուստ են մարդկության մարմնին։ Այդ պատճառով ես կտրել եմ նրանց[4]։

Ֆրից Քլայնի լուսանկարը եղբայրական գերեզմանոցում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրից Քլայնը Բերգեն-Բելզեն մահվան ճամբարի եղբայրական գերեզմանոցում:

Քլայնը ձերբակալվել է համակենտրոնացման ճամբարի ազատագրման ժամանակ բրիտանական զորքի կողմից 1945 թվականի ապրիլի 15-ին։ Հաջորդող օրերին նրան ստիպեցին, որ այլ ՍՍ-ականների հետ հուղարկավորի հազարավոր դիակները եղբայրական գերեզմանոցում։ Բրիտանացիները հայտնաբերեցին ավելի քան տասը հազար դիակ և մոտ վաթսուն հազար ողջ մնացած անձանց։ 1945 թվականի ապրիլի 24-ին բրիտանացի սերժանտ Հ. Օուքսը՝ Army Film & Photographic Unit (A.F.P.U)-ից լուսանկարել է Քլայնին և այլ ՍՍ-ականներին, ովքեր կանգնած են դիակների կույտի վրա՝ եղբայրական գերեզմանոցում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրից Քլայն» հոդվածին։